Նիգերիայում առնվազն 14 մարդ է զոհվել երկրի նախագահի ելույթից հետո սկսված հրմշտոցի հետևանքով

05:17 • 13.02.19

Նիգերիայի հարավային Ռիվերս նահանգում առնվազն 14 մարդ է զոհվել երկրի նախագահ Մոհամմադ Բուհարի նախնըտրական հանդիպումից հետո սկսված հրմշտոցի հետևանքով, РИА Новости-ի փոխանցմամբ` հաղորդում է տեղի Vanguard պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ` նախընտրական հավաքը տեղի է ունեցել Պորտ-Հարկորտ քաղաքի մարզադաշտում: Հրմշտոցը սկսվել է նախագահի հեռանալուց հետո, երբ նրա կողմնակիցները փորձել են մարզադաշտ մտնել փակ դարպասներից: Հրմշտոցի հետևանքով  մարդիկ ընկել են գետնին` ստանալով մարմնական վնասվածքներ:

«Ես կարող եմ հաստատել 14 զոհի մասին լուրը ... թվերը կարող են փոխվել: Տուժածները գտնվում են բժիշկների հսկողության ներքո»,- ասել է Պորտ-Հարկորտի հիվանդանոցի ներկայացուցիչ Կեմ Դանիել-Էլեբիգան:

Նիգերիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 16-ին: