Ինչպես լուսաբանել երեխաներին վերաբերող հարցերը․ Պաշտպանը հրապարակել է ձեռնարկ լրագրողների համար
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաներին վերաբերող հարցերը լուսաբանելու վերաբերյալ ձեռնարկ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Ձեռնարկի նպատակն է ամրապնդել լրատվական գործունեություն իրականացնողների պատկերացումները երեխայի իրավունքների մասին, ներկայացնել, թե որոնք են երեխայի հետ աշխատանքի և հրապարակման հիմնական կանոններն ու սկզբունքները, և թե ինչպես կարելի է երեխային առնչվող խնդիրը դարձնել տպագիր նյութ կամ հեռուստահաղորդում:
Ձեռնարկը պատրաստված է աջակցելու լրատվական գործունեություն իրականացնողներին, որպեսզի երեխաների վերաբերյալ նյութեր պատրաստելիս նրանք առավելագույնս արժևորեն երեխայի իրավունքները:
Ձեռնարկին կարող եք ծանոթանալ այստեղ:










