ՀՀ նախագահի հրամանագրերով՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել

17:51 • 13.02.19

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Շիրակի և Կոտայքի մարզերում ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատավորներ նշանակելու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 7-ի ԲԴԽ-9-Ո-34 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.


Գոռ Հարությունյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Կոտայքի մարզի դատավոր է նշանակվել Արման Օհանյանը:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 7-ի ԲԴԽ-9-Ո-36 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: