Վարդենյաց լեռնանցքը բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը ևս բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:










