Սարատովում ձյուն մաքրող տրակտորը մահացու վրաերթի է ենթարկել 82-ամյա թոշակառուին
ՌԴ Սարատով քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում ձյուն մաքրող տրակտորը վրաերթի է ենթարկել տարեց կնոջ, ով տեղում մահացել է: Այդ մասին հաղորդում է Газета-ն` վկայակոչելով տեղի ճանապարհային ոստիկանության մամլո ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` նախնական տվյալներով` տրակտորի վարորդը հետընթացի ժամանակ չի նկատել և հարվածել է 82-ամյա թոշակառուին, ինչի հետևանքով կինը մահացել է:
Ոստիկանությունից հայտնել են, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Ֆրունզենսկի շրջանի Վավիլով փողոցում:










