Յակուտիայում միկրոավտոբուս է շրջվել. կա 6 տուժած

07:02 • 13.02.19

ՌԴ Յակուտիայի շրջանի դաշնային «Վիլյույ» մայրուղու վրա չորեքշաբթի առավոտյան Toyota Hiace Regius մակնիշի միկրոավտոբուս է վթարվել, հաղորդում է RG-ն` հղում անելով տեղի արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ` Հոմուստախ գյուղի մոտակայքում միկրոավտոբուսը, որում եղել է վարորդը և ութ ուղևոր, դուրս է եկել ճանապարհից և շրջվել:

Վթարի հետևանքով վեց մարդ վիրավորվել է: Նրանց տեղափոխվել են Վերին Վիլյույսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Աղբյուրը նշում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: