Արգենտինայում ցանկանում են արգելել դատվածություն ունեցող զբոսաշրջիկների մուտքը. լրատվամիջոցներ

10:56 • 14.02.19

Արգենտինայի Չուբուտ և Հրո երկիր նահանգներում կարող են արգելել նախկինում դատվածություն ունեցող զբոսաշրջիկների մուտքը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով արգենտինական լրատվամիջոցների:

Փետրվարի 6-ին Չուբուտում, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, արդեն ընդունվել է հրամանագիր, որով արգելք է սահմանվում այն օտարերկրացի զբոսաշրջիկների մուտքի համար, որոնք եղել են դատապարտված, գտնվում են պատժի կրման ընթացքում կամ ունեն դատվածություն:
 
Այժմ արդեն քրեական անցյալ ունեցող օտարերկրացիների մուտքն արգելելու մասին մտածում են Հրո երկիր նահանգում, որը նույնպես սիրված վայր է զբոսաշրջիկների կողմից և ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ է ընդունում աշխարհի տարբեր անկյուններից: