Թուրքիայում հայկական եկեղեցին հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել

21:26 • 14.02.19

Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու պատերին գրաֆիտի է հայտնվել:

«Եկեղեցու պատերին պատկերվել է OHB գրությունը. այդպես կոչվում է գրաֆիտի նկարող ամենաակտիվ խմբերից մեկը», - հայտնում է Rusarminfo-ն:

Վանդալիզմի դրսևորումներ տեղի են ունեցել նաև նախկինում: 2018-ին եկեղեցու պատերը ներկվել էին կապույտ ներկով:

Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին կառուցվել է 1844-ին սուլթանական Թուրքիայի արքունի վառոդապետ Հովհաննես Տատյանի կողմից: