«Վնուկովո»-ում 2 ուղևորատար ինքնաթիռ է բախվել
Մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանում երկու ուղևորատար Boeing ինքնաթիռ է բախվել:
Ինչպես հայտնում է kp.ru-ն, «Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը շրջադարձ կատարելիս թևով հարվածել է «Ազուր» ավիաընկերության Boing 777-ին:
Նշվում է, որ բախման հետևանքով վնասվել է օդանավերից մեկի աջ թևը, իսկ մյուսի՝ կայունացուցիչը:
Տուժածների վերաբերյալ տեղեկություն չկա: Հայտնի է, որ բախման պահին ինքնաթիռներից մեկը դատարկ է եղել, դրանում ուղևորներ չեն եղել:










