Եվրամիությունը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

16:01 • 14.02.19

Եվրամիությունը դատապարտել է Իրանում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը՝ հայտարարելով, որ նման հանցագործության համար արդարացում չի կարող լինել:

«Ահաբեկչության նման սարսափելի գործողության համար արդարացում չի կարող լինել: Եվրամիությունն իր ցավակցություններն է հայտնում զոհերի ընտանիքներին և Իրանի ժողովրդին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Իրանի հարավարևելյան շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավտոբուսի մոտ պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 41 մարդ՝ ներառյալ զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է սուննիական «Ջեյշ ալ-Ադլ» ծայրահեղական խմբավորումը: