Կրասնոյարսկում գազի պայթյունից ավերվել են բնակելի տան պատերը

21:54 • 14.02.19

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի եռահարկ բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչությանը, կատարվածի մասին հայտնի է դարձել տեղի ժամանակով 21:10-ին (երևանյան՝ 18:10-ին):

Կանդագարսկայա փողոցում գտնվող տան երկրորդ և երրորդ հարկերի պատերն ավերվել են: Նախնական տվյալներով՝ փլատակների տակ տարեց կնոջ մարմին են գտել:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ վթարված տնից 12 մարդու են փրկել, որոնցից երկուսը երեխաներ են:  

Դեպքի վայրում 25 մարդ և 7 միավոր տեխնիկա է աշխատում: ՆԳՆ մարզային վարչության տվյալներով՝ շենքում հոսթել է տեղակայված եղել: