Թուրքիայի հյուսիս-արևմուտքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել են տասնյակ նավային երթուղիներ
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում առատ ձյան, մառախուղի ու սաստիկ քամու հետևանքով չեղարկվել են բազմաթիվ նավային երթուղիներ:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Մարմարա ծովում չեղարկվել են Ստամբուլի եվրոպական ու ասիական մասերն իրար կապող գրեթե բոլոր երթուղիները, ինչպես նաև Ստամբուլ-Բուրսա երթուղին:
Հայտնի է, որ նախօրեին Մարմարա ծովում և Բոսֆորի նեղուցում իրավիճակը նույնն է եղել, չի բացառվում, որ առաջիկա օրերին երթուղիները դեռ չվերականգնվեն:
Սպասվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանները կշարունակվեն մինչև այս շաբաթվա վերջ:










