Բրազիլուհին հաշմանդամություն է ձեռք բերել քթի փիրսինգի անհաջող դակումից հետո (լուսանկարներ)

14:52 • 14.02.19

Բրազիլիայի 20-ամյա բնակչուհին քթի փիրսինգի անհաջող դակումից հետո կորցրել է քայլելու ունակությունը, այս մասին գրում է Daily Mail-ը:

Լայանե Դիասը քիթը դակել է 2018 թվականի հուլիսին: Գործողությունը բավականին հիվանդագին հետևանքներ է ունեցել, քիթն անընդհատ արյունահոսել է և այտուցվել, սակայն աղջիկը դրան ուշադրություն չի դարձրել: Դրանից հետո Դիասը բարձր ջերմություն է ունեցել, իսկ երբ այն իջել է՝ աղջիկը խիստ ցավ է զգացել ոտքերում: Դրանից հետո միայն 20-ամյա բրազիլուհին որոշել է դիմել բժշկի:

Դիասի արյան մեջ գտել են ոսկեգույն ստաֆիլոկոկ, որը կարող էր մարմին ներթափանցել փիրսինգի դակման ժամանակ: Նրա վիճակը շարունակում էր վատանալ: Մայրաքաղաքային հիվանդանոցում անցկացված հետազոտման ժամանակ աղջկա մոտ 500 միլիլիտր ծավալով թարախի կուտակում են հայտնաբերել ողնաշարային սյան շրջանում: Թարախային կուտակումն անմիջական ազդեցություն է ունեցել ողնուղեղի վրա՝ խաթարելով դրա աշխատանքը:   

Վարակի տարածումը կանխելու նպատակով բժիշկները շտապ վիրահատություն են իրականացրել: Դիասը դուրս է գրվել հիվանդանոցից միայն 2 ամիս անց, սակայն մինչ օրս չի կարողանում շարժել մեկ ոտքը: Բժիշկները չեն բացառում, որ աղջիկը ստիպված կլինի անվասայլակով տեղաշարժվել ամբողջ կյանքում:


Ms Dias's infection left her unable to walk and she will be in a wheelchair for life, doctors told her when she was released from hospital 

Layane Dias's nose piercing was discovered to have caused and infection so bad it caused her entire body to become numb

Layane Dias's nose piercing was discovered to have caused and infection so bad it caused her entire body to become numb