Ռուս հումորիստ Սեմյոն Սլեպակովը հոսպիտալացվել է. լրատվամիջոցներ

10:21 • 14.02.19

Ռուս հայտնի պրոդյուսեր, սցենարիստ, հումորիստ Սեմյոն Սլեպակովը տեղափոխվել է մայրաքաղաք Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Ըստ նախնական տվյալների՝ պատճառը սրտի հետ կապված խնդիրն է:

Ինչպես գրում է kp.ru-ն, հումորիստի մոտ որոշ ժամանակ առաջ սրտի հետ կապված խնդիրներ են ախտորոշվել: Ներկա պահին շոումենը բուժման կուրս է անցնում:

Երեսունիննամյա Սլեպակովը ճանաչում է ձեռք բերել 2000-ականներին՝ նախ հայրենի Պյատիգորսկ քաղաքի «Ուրախների և հնարամիտների ակումբ» հեռուստատեսային խաղերի հավաքականի կազմում, ապա Comedy Club հումորային շոուին մասնակցությամբ:

2008թ.-ին դարձել է «Универ» և «Наша Russia. Яйца судьбы» ֆիլմերի պրոդյուսերը։ Սլեպակովը հայտնի է նաև որպես երգիծական երգերի հեղինակ: