Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ

12:49 • 15.02.19

Կառավարության հերթական նիստից հետո մեկնարկել է գործադիրի անդամների ճեպազրույցները, որոնց կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Հիշեցնենքն, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում 27 հարց էր, 19-ը` չզեկուցվող, իսկ մեկը՝ գաղտնի: 

Գործադիրը քննարկել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով հնարավորություն կընձեռվի  ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը: