Թումոյի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման 2 կոնցեպտ է քննարկվում. Հ. Մարության

16:39 • 15.02.19

Աջափնյակում ՝ Թումոյի մոտ, նոր մետրոյի կայարանի կառուցման կոնցեպտն ենք մտածում, երկու տարբերակ կա. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Առաջինը, որ, այնուամենայնիվ, լինում է կամուրջ, գնացքն անցնում է կամուրջը և կանգնում է հենց այնտեղ, և մյուսը, որ գնացքը կանգնում է, լինում է հորիզոնական էսկալատոր, որով մարդիկ տեղափոխվում են»,-ասաց նա:

Քաղաքապետը պնդեց՝ նախագիծը ռեալ է, և աշխատում են, որ մասնավորները նույնպես ներգրավեն: «Այն կայարանը, որ պետք է կառուցվի ձախ կողմում, պետք է մասնավոր ներդրումներ լինեն, և կարող է կայարանը միքսել ինչ-որ առևտրի կենտրոնի հետ: Այս ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, որ պետության բեռը միայն պետության վրա չընկնի, քանի որ շատ թանկ է  մետրոյի կայարան կառուցելը»,-ասաց նա:

Քաղաքապետը նշեց, որ 100 մլն դոլարը միջինացված և մի քիչ էժան գներով հաշվարկ է: