Լոռու մարզում բախվել են Volkswagen Bora-ն և Renault-ը. կա տուժած. Shamshyan.com

01:05 • 15.02.19

Փետրվարի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 1 հասցեի մոտ բախվել են Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 68-ամյա Արտեմ Կարապետյանի վարած Volkswagen Bora մակնիշի 04 ON 484 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 64-ամյա Անդրանիկ Ասլանյանի վարած Renault մակնիշի 35 AQ 858 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen bora-ի վարորդ Ա. Կարապետյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: