Աստանայում Սիրիայի հարցով հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլին
Աստանայում Սիրիայի հարցով հերթական հանդիպումը կկայանա ապրիլին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է Սոչիում կայացած գագաթնաժողովի ավարտին ՌԴ, Իրանի և Թուրքիայի ղեկավարներ Վալդիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի արված համատեղ հայտարարության մեջ:
«Համաձայնել ենք հանձնարարել մեր ներկայացուցիչներին Սիրիայի հարցով հերթական միջազգային հանդիպումն Աստանայում անցկացնել 2019-ի ապրիլին», - ասվում է առաջնորդների հայտարարության մեջ:
Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ հաջորդ եռակողմ գագաթնաժողովը որոշվել է անցկացնել Թուրքիայում:
Երկրների ղեկավարները սիրական խնդրից բացի քննարկել են նաև աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, տարբեր ոլորտներում փոխհամագործակցությունը և պայմանավորվել են համատեղ առևտրատնտեսական համագործակցություն ծավալել:










