Աճուրդում վաճառվել է Ավստրիայի արտգործնախարարի հարսանեկան կաբրիոլետը, որի թափքին եղել է Պուտինի ստորագրությունը

02:52 • 15.02.19

Վիեննայի աճուրդում վաճառվել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլի հարսանեկան կաբրիոլետը, որի թափքին պաշտոնյայի հարսանիքի ժամանակ, ի թիվս այլ հյուրերի, իր ստորագրությունն էր թողել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ` գրում է Kurier-ը:

Սպիտակ Volkswagen Beetle-ն աճուրդում 20 հազար եվրոյով գնել է ավստրիացի մի գործարար, ով ցանկացել է անհայտ մնալ:

Նշվում է, որ ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտր կուղղվի բարեգործությանը:

Նշենք, որ 2018 թվականի օգոստոսի 18-ին Վլադիմիր Պուտինը մասնակցել է 53-ամյա Քնայսլի և գործարար Վոլֆգանգ Մայլինգերի հարսանեկան արարողությանը: Ռուսաստանի նախագահը հրավիրված է եղել հարսի կողմից: