Ռուսաստանում ընտանի շները հոշոտել են մեկ ամսական երեխայի
Ռուսաստանի Դաշնության Տոմսկի մարզում երկու ընտանի շուն՝ գերմանական հովվաշունն ու ռոթվեյլերը, հոշոտել են մեկ ամսական երեխայի, որին մայրը կարճ ժամանակով մենակ էր թողել էր օրորոցում:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, տեղեկությունը հաստատել է ՌԴ Քննչական կոմիտեի Տոմսկի մարզային քննչական վարչությունը:
Ըստ նախնական տվյալների՝ փետրվարի 13-ին կինը տան բակ է դուրս եկել՝ մեկ ամսական դստերը թողնելով մանկական մահճակալում: Այդ ժամանակ տանը երկու շուն է եղել: Տուն վերադառնալով՝ կինը փոքրիկին հայտնաբերել է բազմաթիվ մարմնական վնասվածքներով՝ բազմոցի վրա պառկած: Երեխայի մարմնի վրա եղել են կենդանիների ատամների հետքեր:
Թեև երեխան պատահածից հետո հոսպիտալացվել է, հաջորդ օրը մահացել է ստացած վնասվածքներից:
Քննիչները ողբերգական դեպքի առնչությամբ քրեական գործ են հարուցել:










