Չինաստանի իշխանությունները զբոսաշրջիկների համար փակել են Էվերեստի ստորոտին գտնվող ճամբարը

18:21 • 15.02.19

Չինաստանը լեռնագնացության թույլտվություն չունեցող զբոսաշրջիկների համար փակել է Էվերեստ լեռան ստորոտին գտնվող ճամբարը, գրում է BBC-ն:

Իշխանությունները նման որոշման են հանգել ճամբարում զբոսաշրջիկների թողած աղբի քանակների պատճառով. հայտնի է, որ անցած գարնանը տարածքից մոտ 8 տոննա աղբ է հավաքվել:

Զբոսաշրջիկներն աշխարհի ամենաբարձր գագաթն այցելում են հիմնականում հարավային կողմից՝  Նեպալից, սակայն Տիբեթում գտնվող ճամբարը նույնպես բազմաթիվ այցելուներն է ունենում:

Պարբերականը մանրամասնում է, որ զբոսաշրջիկներին կարգելվի մուտք գործել միայն լեռան ստորոտում գտնվող Ռոնգբուկ վանքից այն կողմ ընկած տարածքներ, մինչդեռ 8848 մետր բարձրությամբ լեռը մագլցելու թույլտվություն ունեցող լեռնագնացներն այդ հարցում որևէ խնդիր չեն ունենա:

Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները հայտարարել էին տարեկան լեռնագնացությունների թիվը 300-ի կրճատելու մասին: