Ֆրանսիայում «դեղին բաճկոններ»-ը ներխուժել են Le Dauphine Libere թերթի խմբագրություն

03:48 • 15.02.19

Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները ներխուժել են Տոնոն Լե Բեն քաղաքում գտնվող Le Dauphine Libere թերթի խմբագրություն և ֆիզիկական ուժ գործադրել որոշ աշխատակիցների նկատմամբ: Այդ մասին հայտնել է ТАСС-ը:

Աղբյուրը մանրամասնել է, որ ակցիայի մոտ 30 մասնակից մտել է խմբագրության շենք, պաստառներ փակցրել պատերին և նետել «վատ հոտ արձակող» առարկա:

Երբ թերթի աշխատակիցներն ագրեսիվ ցուցարարներից պահանջել են հեռանալ  խմբագրությունից, վերջիններս հրել են նրանց և իրարանցում առաջացրել:

«Դեղին բաճկոնավորները» հեռացել են միայն ոստիկանների միջամտությունից հետո միայն: Նրանից երկուսը ձերբակալվել է: