Համացանցում հրապարակվել է հուսիթ զինյալների կողմից ամերիկյան ռազմատեխնիկայի ոչնչացման տեսանյութը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են հուսիթները ոչնչացնում սաուդյան Նաջրան նահանգում գրավված ռազմատեխնիկան:
Դատելով ֆիքսված կադրերից՝ հուսիթ զինյալները ոչնչացրել են ամերիկյան արտադրության երեք LAV զրահապատ մարտական մեքենա, որոնք պատկանել են սաուդյան թագավորական ազգային գվարդիայի ուժերին, գրում է ria.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Եմենի՝ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարության և շիա զինյալների՝ հուսիթների միջև ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է 2014թ. ի վեր: Կառավարությանն աջակցում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների ռազմական կոալիցիան:
2018թ. դեկտեմբերին հակամարտող կողմերը վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են ՄԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված բանակցային սեղանի շուրջ: Նրանց հաջողվել է մի շարք կարևոր համաձայնությունների գալ, որոնք, մասնավորապես, վերաբերել են գերիների փոխանակմանը, Հոդեյդա նավահանգստային քաղաքում կրակի դադարեցմանն ու հուսիթների կողմից քաղաքը ՄԱԿ-ի վերահսկողությանը հանձնելուն:










