Պերուում 72 մլն պահպանակ են բաժանել բուժհաստատություններին՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համար
Պերուի առողջապահության նախարարությունը 72 մլն պահպանակ է բաժանել բուժհաստատություններին՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի շրջանակում, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հայտնի է, որ պահպանակները քաղաքացիներին պետք է տրամադրվեն անվճար:
Նախարարությունից հիշեցրել են, որ պահպանակների ճիշտ օգտագործումը շարունակում է մնալ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից պաշտպանվելու հիմնական միջոցը: Հայտնի է, որ ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքերի 97 տոկոսը կապված է առանց պաշտպանվելու ունեցած սեռական հարաբերությունների հետ:
Բացի պաշտպանվելու միջոցների տրամադրումից՝ նախարարությունն առաջարկում է ծառայությունների փաթեթ, որի մեջ մտնում են նաև ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի ախտորոշման արագ թեստերը:
Հայտնի է, որ 31 մլն բնակչություն ունեցող Պերուում ՄԻԱՎ վարակակիր մարդկանց թիվը հասնում է 70 000-ի:










