Super Mario տեսախաղի առաջին տարբերակի օրինակը վաճառվել է ավելի քան 100 հազար դոլարով

16:37 • 15.02.19

NES խաղային կցորդի համար նախատեսված Super Mario Bros տեսախաղի առաջին տարբերակի օրինակն աճուրդում վաճառվել է ավելի քան 100 հազար դոլարով: Այս մասին տեղեկանում ենք Heritage Auctions աճուրդի տան պաշտոնական կայքից:

Մասնագետները գնահատել են տեսախաղի վիճակը, այնուհետև այն սերտիֆիկացվել է համապատասխան փաստաթղթերի միջոցով:

Տեսախաղի երիզը տեղադրվել է հատուկ պլաստմասսայե սարքի մեջ, որի վրա դրա որակը 9,4 բալ է գնահատված: 

Հայտնի է, որ 1985թ.-ին թողարկված երիզը ձեռք է բերվել ոչ թե մեկ անձի, այլ հավաքորդների խմբի կողմից, որոնք արժեքը կիսել են իրար միջև: