Թուրքիայում գործազուրկների թիվը հասել է գրեթե 4 մլն-ի
Թուրքիայում վերջին տարում գործազուրկների թիվն ավելացել է 706 000-ով՝ հասնելով 3 մլն 981 հազարի, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը՝ հղում անելով Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներին:
Երկրում գործազրկության մակարդակը, 2018 թվականի նոյեմբերի տվյալներով, կազմել է 12.3 տոկոս՝ աճելով 2 տոկոսով:
Միևնույն ժամանակ հայտնի է, որ երիտասարդության շրջանում գործազրկությունն աճել է 4.2 տոկոսով՝ հասնելով 23.6 տոկոսի:
Լրատվամիջոցը նկատում է, որ սա վերջին տարիներին գործազրկության ցուցանիշի ամենաինտենսիվ անկումն է:
Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Այնթապից ընտրված պատգամավոր Բայրամ Յըլմազքայան հայտարարել էր, որ ըստ իրենց ունեցած տվյալների՝ վերջին 16 տարում գործազուրկների թիվը 2 465 000-ից հասել է 6 351 000-ի:










