ԱՄՆ-ի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

02:24 • 15.02.19

ԱՄՆ Նյու Մեքսիկա նահանգի Ալբուկերկե քաղաքի դպրոցներից մեկի տարածքում հիգշաբթի առավոտյան հրաձգություն է տեղի է ունեցել: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին:

Աղբյուրի փոխանցմամբ`հրաձգության հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դպրոցի տարածքում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է, նրա գործողությունների շարժառիթը դեռևս հայտնի չէ:

Անվտանգության նկատառումներից ելնելով` Սյու Քլիվլենդ դպրոցի աշակերտները և ուսուցչական անձնակազմը տարհանվել են, ոստիկանության աշխատակիցներն ուսումնասիրել են դպրոցի ողջ տարածքը:

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պերկլենդ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգությունից ուղիղ մեկ տարի անց: Դպրոցի նախկին աշակերտ Նիկոլաս Կրուզը կրակ էր բացել աշակերտների և ուսուցիչների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր 17 մարդ, ևս 15-ը վիրավորվել էր: Կրուզին մահապատիժ է սպառնում: