Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառում՝ Երևանում. տեսանյութ

14:51 • 16.02.19

Երևանի Ս.Սարգիս եկեղեցուց այսօր՝ վաղ առավոտից, մեկնարկել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարությունները:

Երևանի Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս.Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը բերվել են առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի:

Տեղի է ունեցել  տոնական Ս.Պատարագը` նվիրված Ս.Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին: 

Այնուհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով  երիտասարդները, եկեղեցական համայնքների անդամները, զինվորականները, ոստիկանական ակադեմիայի սաները, հասարակական կազմակերպությունների անդամները, բուհերի ուսանողները և բոլոր ցանկացողները միասնաբար մասնակցում են խաչապտույտին ու երիտասարդների համար նախատեսված համերգային ծրագրին, որը կանցկացվի «Սիրահարների այգում: