ԱՄՆ Իլինոյս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել. հրաձիգը սպանվել է, կան վիրավորներ

03:42 • 16.02.19

ԱՄՆ Իլինոյս նահանգի Ավրորա քաղաքում՝ Henry Pratt ընկերության գրասենյակում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվածքներ են ստացել չորս ոստիկան և ևս մի քանի քաղաքացի, հաղորդում է Daily Herald թերթը: Նշվում է նաև, որ կա չհաստատված տեղեկություն մեկ զոհի մասին:

Քաղաքի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն ոստիկանները ձերբակալել են կրակ բացած անձին, սակայն ավելի ուշ, ինչպես հաղորդում է CBS Chicago հեռուստաալիքը, ոստիկանությունը ոչնչացրել է հրաձգին:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել են տեղի ունեցածի մասին, «նա հետևում է Ավրորայում տիրող իրավիճակին»: