ԻՊ-ի գրոհայիններն Իրաքում ութ խաղաղ բնակչի են առևանգել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի Անբար նահանգում ութ խաղաղ բնակչի են առևանգել, հաղորդում է РИА Новости-ն՝ իրաքյան al-Sumaria հեռուստաալիքին հղումով:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԻՊ-ի գրոհայինները Ռավա քաղաքի հինգ բնակչի են առևանգել: Միևնույն ժամանակ ևս երեք մարդ էլ առևանգվել է Հադիտա քաղաքից 80 կմ հեռու գտնվող տեղանքից:
Հայտնի է, որ և՛ առաջին, և՛ երկրորդ միջադեպերը տեղի են ունեցել, երբ բնակիչները մեկնել են սնկի բերքը հավաքելու:










