Նիգերիայում անհայտ անձանց հարձակման հետևանքով 66 մարդ է զոհվել

04:31 • 16.02.19

Նիգերիայում անհայտ անձանց հարձակման հետևանքով 66 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

Նշվում է, որ հարձակումները տեղի են ունեցել տարբեր գյուղերում: Ընդհանուր առմամբ զոհվել է 66 մարդ, այդ թվում 22 երեխա և 12 կին: Բացի այդ, ևս չորս մարդ վնասվածքներ են ստացել:

Ներկա պահին տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տեղի ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի բոլոր հանգամանքները: