Սանկտ Պետերբուրգում փլուզվել է համալսարանի 5 առաջին հարկերի տանիքները. ուսանողներին տարհանել են
Փլուզում է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի շենքում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, միջադեպից հետո շենքից 86 ուսանող և դասախոս է տարհանվել: ԱԻՆ գլխավոր վարչության տվյալներով՝ փլուզվել են շենքի 5-ից առաջին հարկերի տանիքներն ու դրանց հենասյուները:
Նշվում է, որ այդ պահին կրթական հաստատությունում պարապմունքներ են ընթանալիս եղել: Տարհանվել են առաջին և երկրորդ կուրսի ուսանողներն ու դասախոսները: Նրանցից 26-ին դուրս են բերել 5-րդ հարկից հրշեջ սանդուղքի օգնությամբ: Միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:










