Արարատի մարզի Գինեվետ գյուղի 30-ամյա բնակիչը վիճաբանության ժամանակ դանակահարել է համագյուղացուն

15:10 • 16.02.19

Փետրվարի 11-ին, ժամը 22.20-ին, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ազդրի շրջանի կտրած-ծակած վերքեր և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողների համագործակցությամբ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Գինեվետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել է նույն գյուղի բնակիչ 30-ամյա Հայկ Մ․-ն։ 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հայկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով, ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, փետրվարի 15-ին, ժամը 14.30-ին, նա ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։ 
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Հայկ Մ․-ն ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է: