Պորոշենկոյի թիկնապահը հրել է России 1 հեռուստաալիքի թղթակցին

20:05 • 16.02.19

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիկնապահը հրել է России 1 հեռուստաալիքի լրագրողին, որը փորձում էր հարց ուղղել ուկրաինացի ղեկավարին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Պորոշենկոն հրաժարվել է զրուցել հեռուստաալիքի աշխատակցի հետ՝ հայտարարելով, որ ռուսական լրատվամիջոցները պետք է «ներողություն խնդրեն իր երկրից»:

Դրանից հետո նախագահի թիկնապահը սկսել է մի կողմ հրել լրագրողին՝ բռնելով նրա ձեռքից, որում նա պահում էր բարձրախոսը:

Միջադեպի լուսանկարը հրապարակել է «60 րոպե» ծրագրի հաղորդավար Եվգենի Պոպովը՝ խոստանալով, որ շուտով եթեր դուրս կգա կատարվածի մասին սյուժեն:

«Հաճելի հանդիպումներ (իրականում չկան) մյունխենյան համաժողովի շրջանակներում», - այսպես է լրագրողը վերնագրել իր հրապարակած լուսանկարը: