Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տնտեսվարը նույն դպրոցի ուսուցչուհու պայուսակից գումար է գողացել. Shamshyan.com

10:28 • 16.02.19

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին փետրվարի 13-ին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սուսաննա Սուքիասյանից, ով հայտնել է, որ նույն օրը, 5 րոպե տարբերությամբ, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի դասասենյակներից մեկից գողություն է կատարվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ըստ կայքի՝ ոստիկանները պարզել են, որ նշված դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի, 56-ամյա Սվետլանա Արմենակյանի պայուսակից գումար է գողացել:

Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նույն դպրոցի տնտեսվար Արամայիս Միքայելյանը, ով ոստիկաններին խոստովանել է, որ 8 օր առաջ նույն ուսուցչուհու պայուսակից գողացել էր 20 հազար դրամ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։