Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Opel Astra, Toyota Corolla, Mercedes մակնիշի ավտոմեքենաները և Bogdan մակնիշի ավտոբուսը. Shamshyan.com

11:59 • 16.02.19

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դիտահորից հոսող կոյուղաջուրը Գայի պողոտայում մերկասառույցի է վերածվել՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի, ինչի հետևանքով բախվել են Opel Astra, Toyota Corolla, Mercedes մակնիշի ավտոմեքենաները և թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով Mercedes-ը շրջվել և հանդիպակաց վիճակում հայտնվել է բետոնե եզրաքարի վրա։

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վթարի պատճառը եղել է սառույցը, մի քանի ավտոմեքենաներ նույնպես բախվել էին իրար, սակայն իրենց ավտոմեքենաները հեռացրել են դեպքի վայրից։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: