Ավազակային հարձակում Երևանում. երկու հոգով պարանը գցել են վաճառողի պարանոցին և սպառնալով հափշտակել խոշոր չափի գումար. Shamshyan
Այսօր՝ փետրվարի 16-ին, 13։30-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ 2 հոգի մտել է Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող կոնցենտրատներ, յոգուրտներ, պրեմիքսներ ներմուծող ընկերության պաշտոնական ներկայացուցչություն, մոտեցել են վաճառողին, անակնկալի են բերել, պարանը գցել պարանոցին և սպառնալիքի տակ հափշտակել նրա մոտ եղած խոշոր չափի գումարը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կայքի տեղեկություններով՝ առևերևույթ հանցագործություն կատարողները եղել են առանց դիմակի և խանութ-պահեստարանից հափշտակել են մոտ 700 հազար դրամ։










