Հրապարակվել է ռուսական Տ-90ՄՍ նորագույն տանկի փորձարկման առաջին տեսանյութը (տեսանյութ)

12:12 • 16.02.19

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում ներկայացված են ռուսական արտադրության նորագույն Տ-90ՄՍ տանկի փորձարկման առաջին կադրերը:

Ինչպես նշում է tvzvezda.ru-ն, նորույթը ռուսական բանակի հիմնական ռազմական տանկի՝ Տ-90-ի՝ արտահանման համար նախատեսված տարբերակն է:

Աղբյուրը նկատում է, որ պաշտպանվածության, կրակի հզորության և շարժունակության չափորոշիչներով այն մրցակցությունից դուրս է:

Ստորև ներկայացված կադրերում ցուցադրված է՝ ինչպես է ռազմական մեքենան մեծ արագությամբ անցնում գրունտային ճանապարհով, հետո հընթացս կրակում՝ ի ցույց դնելով ներսում գտնվող տանկիստի աշխատանքը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: