Լոռու մարզում Վրաստանի 28-ամյա քաղաքացին վրաերթի է ենթարկել 23-ամյա հետիոտնին. Shamshyan.com

04:50 • 17.02.19

Փետրվարի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Ապավեն Անդրեասյանն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի MNM 242 վրացական համարանիշի ավտոմեքենայով Յաղդան գյուղի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Լիլիթ Պողոսյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Ստեփանավանի բժշկական կենտրոն: Վերջինս ստացել է ձախ սրունքի ստորին երրորդի փափուկ հյուսվածքների սալջարդ:

 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: