Կանադայում ռելսերից դուրս է եկել նավթ տեղափող բեռնատար գնացքը
Կանադայի Մանիտոբա նահանգում նավթ տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Այդ մասին RT-ի փոխանցմամբ` հայտնում է CBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` վթարը տեղի է ունեցել Վիննիպեգ քաղաքից 300 կմ հյուսիս-արևմուտք` Սեն-Լազար գյուղի մոտ: Վագոնների` ռելսերից դուրս գալու հետևանքով թափվել է 37 նավթով բեռնված տարա:
CN տրանսպորտային ընկերության, որին պատկանում են բեռնատար վագոնները, մասնագետները արգելափակել են դեպքի վայրը և իրականացնում են տարածքի մաքրման աշխատանքներ:
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:










