Փետրվարի 11-ից 15-ը Հարկադիր կատարման ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 2962 դիմում և գրություն

11:59 • 18.02.19

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի փետրվարի 11-ից 15-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2962 դիմում և գրություն: Այս մասին հայտնում են հարկադիր կատարման ծառայությունից:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 10 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 4 զանգ-բողոքի:

Փետրվարի 11-ից 15-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1321 քաղաքացի: