Ճապոնիան ԱՄՆ-ի խնդրանքով է Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի. The Guardian
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հեղինակավոր Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել միայն այն պատճառով, որ Միացյալ Նահանգների կառավարությունը նրան նման խնդրանքով է դիմել:
Ինչպես նշում է The Guardian-ը, նման բացահայտմամբ է հանդես եկել Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան անդամներից մեկը:
Օրերս Թրամփը հայտարարել էր, որ Աբեն իրեն Նոբելյան մրցանակի է առաջադրել Հյուսիսային Կորեայի հետ բանակցային գործընթաց սկսելու ու երկրների միջև առկա լարվածությունը թուլացնելու համար: Միևնույն ժամանակ Թրամփը չէր նշել, որ Ճապոնիայի ղեկավարը դա արել է ԱՄՆ-ի խնդրանքով:










