Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական

11:27 • 18.02.19

Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:

Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: 

«Ավետիք Էլոյանը զբաղվելու է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի, ինչպես նաև ներդրումային ծրագրերի հարցերով»,-ասաց Հունանյանը:

Հիշեցնենք, որ  վերջերս Ավետիք Էլոյանն ազատվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: