Մալիշկայում համայնքի ղեկավար է ընտրվել Եղեգնաձորի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Գարիկ Նազարյանը

10:56 • 18.02.19

Վայոց Ձորի Մալիշկա համայնքի ղեկավար է ընտրվել Եղեգնաձորի ՔԿԱԳ/տ բաժնի պետ Գարիկ Նազարյանը:

Նշենք, որ Մալիշկայում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր երկու անկուսակցական թեկնածու` Գարիկ Նազարյանը և Մհեր Մովսիսյանը:

3756 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 2028 հոգի, որից 1363 հոգի քվեարկել է Գարիկ Նազարյանի օգտին, իսկ 625 հոգի` Մհեր Մովսիսյանի:

40 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: