Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մոտ 220 ավտոմեքենա է դուրս բերվել արգելափակումից

09:48 • 18.02.19

Փետրվարի 17-ին, ժամը 09:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 17:35-ին սկսվել են հենակետի վերաբացման աշխատանքները և դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:50-ի դրությամբ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրին հենակետը վերաբացվել է:

Ժամը 19:20-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա:

Սահմանվել է հերթապահություն: