ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը դարձել է Միացյալ Նահանգների ամենաերկարակյաց նախագահը (լուսանկարներ)
ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը մարտի 22-ին պաշտոնապես դարձել է Միացյալ Նահանգների ամենաերկարակյաց նախագահը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախկինում ամենաերկարակյացի ռեկորդը պատկանում էր Ջորջ Բուշ ավագին, որը կյանքից հեռացավ նախորդ տարվա նոյեմբերին:
Մարտի 22-ին Նոբելյան դափնեկիր Քարտերը դարձել է 94 տարեկան 172 օրական, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հայտնի է, որ Բուշ ավագը կյանքից հեռացել է հենց այս տարիքում:
Քարտերի ներկայացուցիչը մանրամասնել է, որ նա ամեն օր կնոջ հետ զբոսնում է ու գրեթե ամբողջ կյանքում առողջ ապրելակերպի գաղափարի հետևորդ է եղել:
Նշվում է, որ ԱՄՆ պատմության մեջ միայն մի քանի նախագահ է հաղթահարել 90-ի շեմը: Մինչդեռ ԱՄՆ-ի հիմնադիր նախագահ Ջորջ Վաշինգտոնը երկրի բոլոր նախագահների շարքում ամենավաղ մահացածն է՝ 67 տարեկանում:













