Գանայում ուղևորատար ավտոբուսները բախվել և բռնկվել են. առնվազն 50 մարդ մահացել է

21:04 • 22.03.19

Գանայի հյուսիսային շրջանում երկու ավտոբուս միմյանց են բախվել, որից հետո ավտոբուսները բռնկվել են: Ինչպես հաղորդում է CNN-ը, կատարվածի հետևանքով առնվազն 50 մարդ մահացել է:

Աֆրիկյան երկրի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 1:30-ին, երբ երկարատև ուղևորություն իրականացնող երկու ավտոբուս բախվել են մայրուղու վրա:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ավտոբուսները բռնկվել են բախվելուն պես: Նա նշել է, որ դեռ վաղ է հստակեցնելու համար զոհվածների թիվը: Դեռևս հայտնի է 50 մարդու մահվան մասին:

Երկու տրանսպորտային միջոցը միասին 100 ուղևոր ունեին: Ինչպես նշվում է, վիրավորների թիվը նույնպես մեծ է: