Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության փոխնախարարի պաշտոնից

19:13 • 22.03.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության փոխնախարարներ Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանն ազատվել են պաշտոններից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արթուր Հովհաննիսյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Մեկ այլ որոշման մեջբ նշված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Քրմոյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ Սուրեն Քրմոյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2014 թ. մայիսի 22-ից, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ 2016 թ. հոկտեմբերի 17-ից: