ԱՄՆ-ում տեսահոլովակի նկարահանման ժամանակ երգիչը պատահաբար կրակել է ինքն իրեն

22:04 • 22.03.19

Ամերիկացի քանթրի ոճի երգիչ Ջասթին Քարթերը մահացել է իր իսկ տեսահոլովակի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած պատահականության պատճառով:

Ինչպես հաղորդում է Variety-ն, 35-ամյա երգիչն իր մոտ առկա ատրճանակը, որը հավանաբար լիցքավորված է եղել, դրել էր գրպանում: Կատարվածի մանրամասները չեն հաղորդվում, սակայն երգչի մայրը հայտնել է, որ ատրճանակն ինչ-որ պահի կրակել է, իսկ գնդակը դիպել է որդու աչքի անկյունին: Կրակոցը մահացու է եղել:

Մայրը նշել է, որ որդին բանակի վետերան էր և սիրված շրջապատի կողմից:  

Նշվում է, որ նա վերջերս՝ դժբախտ պատահարից օրեր առաջ, նոր պայմանագիր էր կնքել: Իսկ դրանից օրեր առաջ նոր տեսահոլովակ էր ներկայացրել: Նա նաև պատրաստվում էր համերգային շրջագայության մեկնել ԱՄՆ-ով մեկ: