Վանաձորում բախվել են Nissan-ն ու Mersedes-ը. կա տուժած. Shamshyan.com
Մարտի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 19:05-ին Վանաձոր քաղաքի Բաղրամյան 65/1 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ, 49-ամյա Արա Գոգինյանի վարած Nissan Murano մակնիշի 59 LT 555 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Վահան Առաքելյանի վարած Mersedes մակնիշի 35 FG 047 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mersedes-ի ուղևոր, Վանաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Մհեր Սադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










